ԲԼՈԳ ՊԻՆՈԿԻՈ
ԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՈՇԻԿՆԵՐ. ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Շատ ծնողներ, երբ երեխային նախապատրաստում են ուսումնական տարվան, ուշադրություն են դարձնում հագուստին և գրենական պիտույքներին։ Այս հոդվածում մենք կբացատրենք, թե ինչ են նշանակում «ճիշտ» դպրոցական կոշիկները, ինչպես են դրանք ազդում ուսումնական գործընթացի և առաջադիմության վրա: Ինչպես գիտեք, մանկական կոշիկները հսկայական դեր են խաղում երեխայի ոտնաթաթի ձևավորման, կեցվածքի, երեխայի լավ ինքնազգացողության և վերջապես ճաշակի զարգացման և արտաքին տեսքի նկատմամբ ճիշտ վերաբերմունքի ձևավորման գործում։ Դպրոցական կոշիկները պետք է լինեն՝ 1. Թեթև: Ծանր կոշիկների պատճառով ձեր ոտքերը կհոգնեն։ 2. Հարմարավետ: Հակառակ դեպքում անհարմարություն զգացումը կշեղի երեխայի ուշադրությունը։ 3. Բնական նյութերից պատրաստված, առնվազն ներքին նյութը։ 4. Շնչող, բայց ոչ շատ բաց՝ տարբեր խաղերի ժամանակ ոտքերը պաշտպանելու համար: 5. Առաձգական, շարժումները չսահմանափակող: 6. Ոտքի չափսին համապատասխան (ներդիրը կարող է 10 մմ մեծ լինել ոտքի հետագա աճի համար): 7. Էսթետիկ և դպրոցական համազգեստի հետ ներդաշնակ: Բացի այդ, դպրոցական կոշիկները պետք է ունենան բավականաչափ ճկուն տակացու, կոշտ հետևամաս և առնվազն մասամբ փակ քիթ, դա կօգնի խուսափել ոտքնաթաթի դեֆորմացիայից, ինչպես նաև ընդմիջումների ժամանակ հնարավոր հարվածներից: Բայց ամենակարևորն այն է, որ դպրոցական կոշիկները, որոնցով երեխան զգալի ժամանակ է անցկացնում դպրոցում, գոհացնեն երեխային: Հետևաբար, կոշիկների ընտրությանը պետք է մոտենալ ամենայն հետևողականությամբ և լրջությամբ:
Հասցե`
Արշակունյանց 15 տաղավար 8, (Սուրմալու առևտրի կենտրոն)