Պինոկիո խանութ-սրահը հիմնադրվել է 2022թ. ապրիլին: Պինոկիոն մուլտիբրենդային մանկական կոշիկի խանութ-սրահ է, որտեղ կարող եք գտնել բարձրորակ և հարմարավետ կոշիկների, հողաթափերի մեծ տեսականի տարբեր տարիքային խմբերի երեխաների համար: Խանութ-սրահում ներկայացված են ռուսական Kotofey, ֆիննական Mursu, լիբանանյան Ten-ten, իսպանական Xti, պորտուգալական Beppi և լեհական ապրանքանիշեր: Բացի մանկական կոշիկներից խանութ-սրահում ներկայացված են նաև հայկական արտադրության գուլպաներ, պայուսակներ, ձեռագործ գլխազարդեր, տիկնիկներ: Մեր առաջնային նպատակն է մեր հաճախորդներին որակյալ ապրանքատեսակով ապահովելը, նրանց պահանջները բավարարելը և գոհացնելը, որի համար մենք անում ենք հնարավոր ամեն բան:
Հասցե`
Արշակունյանց 15 տաղավար 8, (Սուրմալու առևտրի կենտրոն)